ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

ՔՊ-ն իրար խառնեց ոչ միայն երկրի ներքին խոհանոցը, այլև՝ աշխարհը

ՔՊ-ն իրար խառնեց ոչ միայն երկրի ներքին խոհանոցը, այլև՝ աշխարհը
03.05.2026 | 12:13

Հիմա էլ Եվրոպան թափանցեց Հայաստան՝ ընտրություններից առաջ աջակցելու իշխանություններին։

Ի՜նչ երջանկություն. Եվրոպան աջակցում է, ԱՄՆ-ն աջակցում է, ազերն ու թուրքը աջակցում են, քյամրան ռազմավարն էլ վերադիր։

Ստացվում է՝ մեր ժողովուրդը կարող է գնալ վաստակած հանգստի՞...

Այս ի՞նչ է կատարվում։ Սա համարվում է անկախ ու ժողովրդավար երկի՞ր, երբ փորձում են ժողովրդից խլել ինքնուրույն կերպով իշխանություն ձևավորելու իրավունքը։

ՔՊ-ն իրար խառնեց ոչ միայն երկրի ներքին խոհանոցը, այլև աշխարհը՝ բոլորի առջև հանելուկներ ստեղծելով։

Հիմա առավել ևս հարկավոր է կայուն միավորում ուժեղների շուրջը։

Հավատում եմ, որ դա տեղի կունենա։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 4608

Մեկնաբանություններ